Քարդաշյանն ու Ուեսթը, որոնք պատրաստվում են ամուսնալուծվել, փոխանակվել են թանկարժեք նվերներով

16:05   7 հունվարի, 2021

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն ու նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, որոնք, լրատվամիջոցների հաղորդմամբ, մտածում են ամուսնալուծվելու մասին, Սուրբ ծնունդին փոխանակվել են թանկարժեք նվերներով։ Նրանք տոնն ընտանեկան շրջապատում են անցկացրել, հայտնել է TMZ-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Ուեսթը կնոջը 5 «Maybach» ավտոմեքենա է նվիրել՝ յուրաքանչյուրը 200 հազար դոլար արժողությամբ։ Նրա նվերի ընդհանուր արժեքը կազմել է մեկ միլիոն դոլար։ Քարդաշյանը ամուսնուն նվիրել է ամերիկացի նկարիչ Ջեյմս Թարելի մի քանի աշխատանք՝ նվերի վրա ծախսելով ավելի քան մեկ մլն դոլար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնալուծության եզրին են։ Աղբյուները հայտնել են, որ Քարդաշյանը վարձել է փաստաբան Լորա Վասերին, որը հայտնի է շոու-բիզնեսի աստղերի շրջանում ամուսնալուծության գործերով։ Ուեսթը դեռ 2020թ.-ի հուլիսին խոստովանել էր, որ ցանկանում է բաժանվել Քարդաշյանից։



© NEWS.am STYLE