Բացահայտվել է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ամուսնալուծության պատճառը

21:12   7 հունվարի, 2021

Ձեռնարկատեր եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել նրա նախագահական արշավից հետո, որը Քիմի համար «վերջին կաթիլն» է դարձել։ Նրանց բաժանման պատճառը «New York Post»-ի համար բացահայտել է աղբյուրը։

Մոլորակի ամենահայտնի աստղային զույգը վիճել է նախագահ դառնալու մասին երազող ռեփերի նյարդային պոռթկումների պատճառով։

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ հենց Քարդաշյանն է ամուսնալուծության նախաձեռնողը։ Նա, իբրեւ, «ստիպված էր լուծել այդ ամուսնությունը հանուն երեխաների ու սեփական բանականության»։ Նախքան նախագահական արշավը ռեփերի կինը բազմաթիվ անգամներ իրենց հարաբերությունները պահպանելու փորձեր է ձեռնարկել։

Մեկ այլ աղբյուր ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Քարդաշյանն այդպես էլ հրապարակային չի աջակցել 2020թ.-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների մասնակցելու ամուսնու որոշմանը։ «Նրա լռությունը շատ բանի մասին է խոսում»,- հավաստիացրել է նա։

Հունվարի 6-ին հայտնի է դարձել, որ Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնալուծության եզրին են։ Իբրեւ, հեռուստաաստղը վարձել է փաստաբան Լորա Վասերին, որը հայտնի է շոու-բիզնեսի աստղերի ամուսնալուծության գործերով։ Ընդ որում, զույգը Սուրբ ծնունդը միասին է նշել ու փոխանակվել թանկարժեք նվերներով։

2020թ.-ի հուլիսին Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Արտիստը խոստացել էր դպրոցներ վերադարձնել «վախն ու սերն առ Աստված» եւ Սպիտակ տունը վերածել «Սեւ հովազը» ֆիլմում նկարագրվող Վականդուի։ Նոյեմբերին ռեփերն ընդունել է պարտությունն ընտրություններում՝ խոստավանելով կրկին փորձել 2024թ.-ին։



© NEWS.am STYLE