«Հայ հայրերը կարող են նորոգել ամեն բան». Ռեջի Բուշի կինը ցույց է տվել՝ ինչպես է երեխաների հետ խոսում հայերենով (վիդեո)

15:15   8 հունվարի, 2021

Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշն ամուսնացած է հայ խորեոգրաֆ Լիլիթ Ավագյան-Բուշի հետ, որը հաճախ է հայկական թեմաներով հրապարակումներ անում։ Դատելով տեսանյութերից, որոնք նա տեղադրում է Instagram-յան էջում, Լիլիթն իր երեխաների հետ հաճախ է հայերենով խոսում եւ ըստ ամենայնի՝ երեխաները նրան հասկանում են։ Հրապարակված վերջին հոլովակում Լիլիթը երեխաներին կերակրում է մանգոյով եւ նրանց հետ հայերենով խոսում։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

«Երեխաներին այնքան շատ միրգ տվեք, որքան կարող եք»,- խորհուրդ է տալիս Ավագյանը։

Լիլթը հետեւորդներին նաեւ ծանոթացրել է իր հայրիկի հետ։ «Հայրս կարող է տուն կառուցել։ Մի փոքր հայ հայրիկներին մասին. նրանք կարող են նորոգել ամեն բան»,- գրել է Ռեջի Բուշի կինը։



© NEWS.am STYLE