Փիթեր Ջեքսոնը չէր ուզում նկարել «Հոբիթը»

20:23   5 նոյեմբերի, 2012

Հայտնի նորզելանդացի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը լրագրողներին խոստովանել է, որ «Հոբիթը» նկարահանելու ցանկություն երբեք էլ չի ունեցել։ Նա նշել է, որ սարսափում էր 13 թզուկների հետ աշխատելու մտքից անգամ։ «Ես մեծ հույս ունեի, որ մեկ ուրիշը կնկարահանի ֆիլմը, իսկ ես մեծ հետաքրքությամբ կդիտեմ արդյունքը», - ասում է Ջեքսոնը։

Բայց լրիվ հակառակը ստացվեց։ «Այն փաստը, որ մեր ֆիլմում 13 թզուկ կա, ինձ մեծ ուրախություն է պարգեւում։ Իրականում ես 180 աստիճան շրջադարձ եմ կատարել։ Ես սկսեցի մտացել. «Օ՜, ֆիլմը հերոսների՝ այս հրաշալի թզուկների պատճառով հրաշալի մի բան է ստացվելու»։ Նրանցից յուրաքանչյուրին անհատականություն ենք տվել՝ «չամիչիկներ»։ Բիլբոն՝ պատմության հոգին է, իսկ թզուկները՝ սիրտը։ Հիմա ես շատ եմ սիրում այդ տղաներին։ Ես ընդհանրապես շատ գոհ եմ, որ այդսես ստացվեց», - որախությամբ հաղորդում է Ջեքսոնը։

Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am STYLE - ը, Նոր Զելանդիայում «Հոբիթը» ֆիլմի արշավի շրջանակում արդեն որոշվել է մայրաքաղաք Վելինգտոնն անվանափոխել «Մեջերկրի Կենտրոն»-ի, թողարկվել են հերոսների կերպարներով ոսկեդրամներ, մայրաքաղաքը «Deny’s» ռեստորանային ցանցում նոր «հոբիթական» մենյուի հովանավոր է դարձել եւ օդանավակայանում տեղադրել է Գորլումի հսկայական արձանը։



© NEWS.am STYLE