Քանյե Ուեսթը ծրագրում է ամուսնալուծությունից հետո տեղափոխվել Մեծ Բրիտանիա

13:32   11 հունվարի, 2021

Համացանցում շարունակում են քննարկել Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի ենթադրյալ ամուսնալուծության մասին նորությունները։ Տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ 43-ամյա ռեփերը դիտարկում է Լոնդոն տեղափոխվելու հնարավորությունը։

Ավելին, հոկտեմբերին Քանյեն դիտարկել է բնակության համար պոտենցիալ տները։ «Ամուսնալուծության ավարտից հետո Քանյեն կմեկնի Լոնդոն, նա արդեն իսկ այդ մասին պատմել է իր ընկերներին»,- ինսայդերի խոսքերը մեջբերել է Mirror-ը։ Երաժիշտը մտադիր է Եվրոպայում առաջխաղացնել «Sunday Service Choir» շոուն եւ վստահ է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն այդ նպատակի համար հիանալի մեկնարկ է։

Ի դեպ, Քանյեն Լոնդոն այցելել է նախորդ տարվա հոկտեմբերին ավագ դստեր՝ Նորթի հետ, եւ ասում են՝ այդ ընթացքում տարբերակներ է դիտարկել նոր տուն կառուցելու համար։

Լուսանկարը՝ Getty images



© NEWS.am STYLE