«Հայաստանը «Հայաստանում» վերածվում է, լավագույն դեպքում, ընդամենը յուրատեսակ մի գետոյի». Արտյոմ Մարկոսյան

14:11   12 հունվարի, 2021

Դերասան, հումորիստ, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին։

 «Եթե մի փոքր սթափ նայնեք իրականացվածին, իրականացվողին ու իրականությանը, գոնե, մի փոքր էլ փորձենք տեսնել ապագան, ապա, համենայն դեպս այս պահի դրությամբ, կտեսնենք, որ Հայաստանը «Հայաստանում» վերածվում(ելու) է, լավագույն դեպքում, ընդամենը, յուրատեսակ մի գետո (гетто)յի, ու այդ պրոցեսն արդեն մտնում է անդառնալի փուլ՝ ուզենք մենք այդ ամենը, թե՝ ոչ։

Բայց վատն այն է, որ, փաստորեն, ուզեցինք։

Էդ ա...»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։



© NEWS.am STYLE