YSL-ը կներկայացնի «խելացի» շրթներկ. գաջեթը թույլ կտա ինքնուրույն խառնել շրթունքների համար նախատեսված միջոցների երանգները

22:12   12 հունվարի, 2021

Անցյալ տարի L’Oréal բյութի-կոնգլոմերատը ներկայացրել էր Perso փոքր սարքը, որի օգնությամբ կարելի է ստեղծել շրթներկի կամ տոնային հիմքի երանգները։ Երեկ հայտնի է դարձել, որ առաջին «խելացի» շրթներկը կհայտնվի L’Oréal Yves Saint Laurent լյուքսային բրենդներից մեկի մոտ արդեն այս տարի։ Այն ստացել է Rouge Sur Mesure («պատվերով կարմիր») անվանումը։

Perso համակարգը, որի մշակման համար L’Oréal-ի տեխնոլոգիական ինկուբատորից հինգ տարի է պահանջվել, բաղկացած է բջջային հավելվածից եւ դյուրակիր շարժական սարքից: Սարքը, որը կառավարվում է հավելվածի կողմից, գունավոր քարթրիջներով փոքր կոմպակտ բլոկ է: Դրանք խառնելով կարելի է ստանալ տարբեր երանգներ։

Yves Saint Laurent Rouge Sur Mesure-ի «խելացի» շրթներկը սահմանափակ քանակությամբ արդեն հասանելի է նախնական պատվերների թեստավորման համար․ կառաքեն գարնանը: Զանգվածային վաճառքի այն կհանվի այս տարվա ընթացքում։ Գինը կկազմի $299։  L’Oréal-ը նախատեսում է եւս մի քանի գործարկում Perso համակարգի հետ 2021 թվականին։

Աղբյուրը՝ Vogue.ru

Լուսանկարները՝ YSL Rouge Sur Mesure, L’Oréal



© NEWS.am STYLE