«Քեզ հետ անցկացրած 8 տարին ամենագեղեցիկն են իմ կյանքում». Լուսինե Թովմասյանի լուսանկարն ամուսնու հետ

14:47   13 հունվարի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել ու գրառում է կատարել ամուսնու հետ համատեղ ապրած տարիների մասին։

«Այն 8 տարին, որ անցկացրել եմ քեզ հետ, կյանքիս ամենագեղեցիկ տարիներն են։ Չէի էլ կարող երազել ավելի լավ զուգընկերոջ մասին։ Դու լավագույն ընկերն ես, իմ ընտանիքը։ Սիրում եմ քեզ»,- լուսանկարին կից գրել է երկու երեխաների երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE