Դերասան Դմիտրի Գուսեւին մահացած գտել են սեփական ավտոմեքենայում

21:12   13 հունվարի, 2021

Մոսկվայում դերասան Դմիտրի Գուսեւին մահացած գտել են նրա մեքենայում։ Այն մասին հայտնում է Gazeta.ru-ն՝  հղում անելով 112 Telegram-ալիքին։

Նշվում է, որ մեքենան կայանված է եղել նկարահանման հրապարակի մոտ։ Ենթադրվում է, որ 45-ամյա Գուսեւի սիրտը կանգ է առել։ Դեպքի հանգամանքները պարզում են իրավապահներն ու բժիշկները։

Դմիտրի Գուսեւը խաղացել է «Մեթոդ», «Սկլիֆոսովսկի», «Վորոնինները» եւ շատ այլ սերիալներում:



© NEWS.am STYLE