Եվգենի Պետրոսյանի կինը խոստովանել է, որ իրեն դժվարությամբ է տրվում իր ու Պետրոսյանի երեխայի մասին հոգ տանելը

10:26   14 հունվարի, 2021

Տատյանա Բրուխունովան՝ 75-ամյա հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինը, խոստովանել է, որ երբեմն մայրությունն իրեն դժվար է տրվում։ Փոքրիկն որդուն զբոսանքի պատրաստելը մի ամբողջ արկածախնդրություն է դառնում։

Մի քանի ամիս առաջ Բրուխունովան եւ Պետրոսյանը ծնողներ են դարձել՝ փոքրիկին տալով Վահան անունը։ Տատյանան բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ մայրությունն իրեն ավելի դժվարությամբ է տրվել, քան ինքն ի սկզբանե պատկերացնում էր։ Չի փրկում նույնիսկ դայակը, որին վարձել են օգնելու համար հոգնած մայրիկին։

«Վահանին զբոսանքի պատրաստելը ման է քվեսթի։ Միայն թե վրջին շրջանում ես այնքան եմ թուլացել, որ ցանկանում եմ որդուց հետ զբոսնել բացառապես տաք կոստյումներով»,- Instagram-յան էջում գրել է նա։

Պետրոսյանն իր գործընկերոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, բաժանվել է 2018թ.-ի աշնանը։ Ամուսինները միասին 33 տարի են ապրել։ Արդեն հաջորդ տարվա դեկտեմբերին Պետրոսյանը գաղտնի ամուսնացել է իր երիտասարդ օգնականի հետ։ Նախորդ տարվա վերջին լուրեր հայտնեցին, որ արտիստը շուտով կարող է կրկին հայր դառնալ։ Հարեւանները հայտնել են, որ Բրուխունովան երկրորդ անգամ հղի է։

Լուրերը հաստատվում են Բրուխունովայի մոր՝ վերջերս մայրաքաղաք այցով։ Կինը վաղուց էր ակնարկում դստեր մոտ երկարատեւ ճամփորդության մասին։ Հարեւանների հետ զրույցի ընթացքում նա հայտնել է, որ օգնելու է հոգ տանել թոռան մասին։ Հարեւաններից մեկը խոստովանել է, որ Բրուխունովայի մայրն ակնարկել է թոռան մոտալուտ լույս աշխարհել գալու մասին։

 Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE