11:21 12 սեպտեմբերի, 2013«ԴՈՒ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՍ» նախաձեռնությանը, որի նպատակը բարի կամք դրսեւորելու միջոցով աղքատ մարդկանց հոգսն ինչ-որ կերպ թեթեւացնելն է, միացավ նաեւ սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը: «Ձեզ հետ եմ, ես էլ միացա», - գրել է Մկոն իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ ակցիային միացել էին դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, երգչուհի Լայանան, հաղորդավար Արման Մարգարյանը, դերասանուհի Եվա Բաղդասարյանը եւ այլք:
Հիշեցնենք, որ ակցիան մեկնարկել է սեպտեմբերի 7-ին եւ կտեւի մինչ սեպտեմբերի 27-ը: Մասնակցել կարող են բոլորը: Մանրամասների համար զանգահարել 095 88 04 75 կամ այցելել Խանջյան 13, 4-րդ հարկ: