Ամերիկացի ռեփերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել սպանության համար

12:51   14 հունվարի, 2021

Ատլանտայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել YFN Lucci-ի նկատմամբ, նրան մի քանի մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով մարմիններին։

Ամերիկացի հիփ-հոփ կատարողին մեղադրում են սպանության, ծանրացնող հանգամանքներում հարձակման, կազմակերպված հանցավոր խմբին մասնակցության եւ հրազեն պահելու համար։ YFN Lucci-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել փոխհրաձգությունից հետո, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Ատլանտայում։ Կրակոցներից տուժել է երկու տղամարդ, նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում։ Ոստիկանությունը հայտնել է, որ մյուս երկու կասկածյալները ձերբակալվել են։ Հարձակվողներից մեկը 17 տարեկան է։

YFN Lucci-ն Ատլանտայից է, առավել հայտնի է «Everyday We Lit» եւ «Wet.» (She got That ...) հիթերով։ Նրա վերջին սկավառակը՝ «Wish Me Well», թողարկվել է 2020թ.-ի դեկտեմբերին եւ առաջին իսկ շաբաթվա ընթավքում հայտնվել է թոփ 20-ում՝ «Billboard» ամսագրի վարկածով։

Լուսանկարը՝ Getty Images 



© NEWS.am STYLE