«Մենք համաձայնության ենք եկել». Մերի Քեյթ Օլսենն ու Օլիվյե Սարկոզին բաժանումից 8 ամիս անց կարգավորել են ամուսնալուծությունը

18:57   14 հունվարի, 2021

Փաստաբանների հաղորդմամբ՝ Մերի Քեյթ Օլսենն ու նրա նախկին ամուսինը՝ Օլիվյե Սարկոզին, կարողացել են հարթել «բարդ» ամուսնալուծությունն ու համաձայնության հասնել բաժանումից ավելի քան կես տարի անց։ «Այսօր առավոտյան մենք վերջնական համաձայնության հասանք»,- ասել է Սարկոզիի փաստաբան Մայքլ Մոսբերգը Մանհեթենի գերագույն դատարանում։

Հաջորդ շաբաթ կողմերը դատարանին կներկայացնեն համաձայնության վերջնական ու ստորագրված կրկնօրինակը։ Օլսենի փաստաբանը հաստատել է այդ որոշումը. «Այո՛, ամեն ինչ որոշված է։ Մենք շատ ենք աշխատել եւ վերջապես ընդհանուր համաձայնության ենք հասել»։

Հիշեցնենք՝ Մերի Քեյթը ֆրանսիացի բանկիր եւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի խորթ եղբորից ամուսնալուծվելու համար դիմել է նախորդ տարվա մայիսին։

Օլսենը փորձում էր կորոնավիրուսի համավարակի բարդության հետ կապված շտապ ամուսնալուծության համար դիմել՝ պնդելով, որ ամուսինը խզել է բնակարանի վարձակալության պայմանագիրը՝ իրեն բառացիորեն անտուն թողնելով ճգնաժամի ու համավարակի պայմաններում։

Լուսանկարը՝ Getty images

Աղբյուրը՝ Pagesix.com



© NEWS.am STYLE