«Համբույրների խցիկ 4». Netflix-ը բացահայտել է ֆիլմաշարի ճակատագիրը

18:19   14 հունվարի, 2021

«Համբույրների խցիկ» ֆիլմը էկրաններ է բարձրացել 2018թ.-ին։ Ռոմանտիկ կոմեդիայի գլխավոր հերոսուհին դրոցահասակ աղջիկ է, որը սիրահարվում է իր լավագույն ընկերոջ եղբորը։ Լիամետրաժ ֆիլմն անմիջապես արժանացավ հանդիսատեսի սիրուն ու դարձավ Netflix-ի ամենահանրահայտ նախագծերից մեկը։

Ջոն Քինգի եւ Ջեյքոբ Էլորդիի մասնակցությամբ ֆիլմի շարունակությունը թողարկվել է 2020թ.-ի հուլիսին։ Հայտնի է նաեւ, որ արդեն նկարահանվում է երրորդ մասը։ Եվ այժմ Netflix-ը բացահայտել է՝ արդյոք հարկավոր է սպասել «Համբույրների խցիկ 4»-ին։ Միայն թե ռոմանտիկ կատակերգության սաիրահարների համար երրորդ ժապավենը վերջինը կդառնա։ Այն կթողարկվի 2021թ.-ին եւ կպատմի դպրոցն ավարտելուց հետո գլխավոր հերոսուհու՝ Էլի ճակատագրի մասին։ Հայտնի է, որ նա երկու քոլեջ է ընդունվել՝ Հարվարդ եւ Բերքլի, իսկ այժմ նրան ապասվում է բարդ ընտրություն կատարել։

Ի դեպ, վերջերս Ջեյքոբ Էլորդին նոր հարցազրույցում պատմել է անձնական կյանքի, Զենդայայի եւ ֆիլմի շարունակության մասին։ 

Լուսանկարը՝ Netflix image



© NEWS.am STYLE