2020-ի ամենատարածված ու ամենից հաճախ կիրառելի՝ շղթայաձեւ աքսեսուարներն ու շրջանաձեւ ականջօղերը շարունակելու են թրենդային մնալ նաեւ 2021-ին, բայց նորաձեւության միտումները դրանով, բնականաբար, չեն սահմանափակվում: Marie Claire կայքն առանձնացրել է եւս 5 թրենդ, որոնք ձեր կերպարն ավելի հետաքրքիր կդարձնեն 2021-ի ընթացքում:
Լողափնյա ուլուքներ
Սրանք կարելի է կրել մեկ կամ միանգամից մի քանի շերտով:
Մարգարիտներ
Մարգարիտներն այլեւս կարող եք ոչ միայն տատիկի զարդատուփում գտնել: Դրանք շատ նորաձեւ են համարվում 2021-ին ու արդեն լայնորեն կիրառվում են դիզայներների ցուցադրությունների ժամանակ: Ի դեպ, շատ թրենդային են նայվում անկանոն կառուցվածք ունեցող օղերը:
Խոշոր մետաղներ
Զարդերի հետաքրքիր եւ նորաձեւ տարբերակ են մետաղյա խոշոր դիզայնները: Կարող եք կրել ոսկեգույն կամ արծաթագույն տարբերակները:
Ուսերին թափվող ականջօղեր
Այսպիսի օղերը շատ պրակտիկ են. դրանք կարելի է տարբեր ոճերի հետ համադրել:
Պայուսակով վզնոցներ
Իրականում նման դիզայնով զարդերը մի քանի սեզոն է, ինչ թրենդի մեջ են: Մի՞գուցե, 2021-ին Apple-ը փորձի այնպիսի դիզայն մտածել iPhone-ի համար, որ այն հնարավոր լինի տեղավորել նման հետաքրքիր պայուսակի մեջ:
Աղբյուրը՝ Marieclaire.com
Լուսանկարները՝ Getty Images, Victore Virgile/ Getty Images, Marc Plasecki/Getty Images, Courtesy of JW Anderson, Stephane Cardinale-Corbis/Getty Images,