Ո՞րն է տղամարդկանց համար իդեալական կինը

21:12   19 հունվարի, 2021

1. Այդ աղջիկը երկարոտն մոդել չէ, նրա դեմքը դժվար թե սազի նորաձեւության ամսագրի շապիկին հայտնվելու համար: Բայց նրա արտաքինն ունի մի բան, ինչը ձգում է, հետաքրքրություն առաջ բերում, հանգստացնում, իսկ հաճախ առաջ բերում նրան նայելու անբացատրելի երջանկություն: Մենք հաճախ շատ հոլիվուդյան դերասանուհիների իդեալական ենք համարում միայն որովհետեւ նրանք ունեն բնածին գեղեցկություն եւ կոսմետիկայից օգտվելու ունակություն: Սակայն նրանք բնական չեն: Իդեալական աղջիկը կոսմետիկան չի չարաշահում, հագուստն էլ այնպիսին է կրում, որ տղամարդը հնարավորություն չունենա ուսումնասիրել իր բարեմասնությունները:

2. Ոչ ոք աղջիկներին չի արգելում տղամարդկանցից խելացի լինել: Ընդհակառակը, եթե աղջիկը չգիտի, թե ով է Ցիցերոնը կամ որտեղ է ծնվել Հիսուսը, նրա հետ այնքան էլ ամեն բան նորմալ չէ:  Իդեալական աղջիկը կարող է զրուցել Գեգելի փիլիսոփայությունից, մեջբերումներ կատարել Իլիականից եւ Շեքսպիրից՝ համեմելով Ֆրեյդի եզրահանգումներով: Անգամ շատ տղամարդիկ չեն կարող նրանց մեջբերել, իսկ աղջիկը նման գիտելիքներով կբարձրացնի իր եւ իր տղամարդու հեղինակությունը: Իսկ եթե Աստված Ձեզ խելք ու միտք է շնորհել, դուք պարտավոր եք բարձրագույն կրթություն ստանալ:

3. Եվ վերջինն, իհարկե, բնավորությունն է, որը քիչ աղջիկներ են դրսեւորում: Մենք բոլորս գիտենք, որ ժամանակակից աղջիկները քմահաճ են եւ նյարդային: Իդեալական աղջիկը չի ուզում լինել բոլորի պես, այդ պատճառով սկանդալ չի սարքում ամեն հասարակ բանից: Նա ուլտիմամտում չի դնում, թե եթե դու չառնես այս ժամացույցը, ես կնեղանամ: Նա զայրույթը չի թափում տղամարդու վրա, միայն որովհետեւ շեֆն իրեն նախատել է: Եվ չի դա դավաճանում իր տղամարդուն քանի որ չէր կարող դիմադրել նրա օծանելիքի բույրին:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE