Մահացել է Բորիս Գրաչեւսկին

00:06   15 հունվարի, 2021

71 տարեկանում մահացել է «Երալաշի» գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է Ռուսաստանի հրեական համայնքների Դաշնության Հանրային խորհրդի նախագահ Բորուխ Գորինը։ Նրա խոսքով՝ մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսային վարակը։

Տեղեկությունը հաստատել է Գրաչեւսկու կինը՝ Եկատերինա Բելոցերկովսկայան։

Գրաչեւսկին վարակվել է COVID-19-ը դեկտեմբերի 21-ին, մեկ շաբաթ անց նրան տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ՝ դեկտեմբերի 31-ին, Բելոցերկովսկայան պատմել է, որ Գրաչեւսկին կայուն ծանր վիճակում է գտնվում։ Նա նաեւ պատմել է ամուսնուն վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու մասին ։

Հունվարի 9-ին Mash Telegram-ալիքը հայտնել էր, որ Գրաչեւսկուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության ապարատին։



© NEWS.am STYLE