Սիմոն Պորտ Ժակմյուսը հետեւորդներից ներողություն է խնդրել պլագիատի համար մեղադրանքներից հետո

12:47   15 հունվարի, 2021

Դիզայներ Սիմոն Պորտ Ժակմյուսը ներողություն է խնդրել Jacquemus-ի նոր գրասենյակի լուսանկարների համար, որոնք Instagram-յան էջում հրապարակել էր հունվարի 11-ին։ Գրասենյակի մուտքի մոտ տեղադրված աշխատանքն, ինչպես նկատել են @sayhito_ հարթակի ակտիվիստները, Բեռլինից ճարտարապետներ Հանս եւ Վասիլի Լուկխարդտների աշխատնքի նմանակն է, իսկ բակում տեղադրված կոմպոզիցիան կրկնում է կորեացի դիզայներ Քվանգո Լիի կահույքը։

Симон Порт Жакмюс извинился за плагиат

«AD» ամսագիրը, որում հրապարակվել էին Jacquemus-ի նոր գրասենյակի լուսանկարները, չի գրել Ժակմյուսի հիշատակումների մասին։ Համացանցում հայտնվել են «AD»-ի խմբագրի հետ հաղորդագրությունները, որը պատասխանատու էր նյութի համար։ Նա նշել է, որ «Ժակմյուս կարող է իր գրասենյակում հավաքել արվեստի ցանկացած գործ»։ Ի պատասխան «AD»-ի հետեւորդները հայտարարել են, որ «խոսքը ոչ թե ձեռք բերված բնօրինակի, այլ կրկնօրինակվածի մասին է»։ Ավելին, ապրանքանիշի լոգոտիպը տպավորություն է թողնում, թե դիզայնի հեղինակը հենց Սիմոն Պորտ Ժակմյուսն է։

Դրանից մի քանի ժամ անց Սիմոն Պորտ Ժակմյուսը ներողություն է խնդրել թյուրիմացության համար։ «Ձեզանից շատերն են տեսել մեր գրասենյակի մուտքի հատվածի լուսանկարը։ Սա հարգանքի տուրք է իմ ամենասիրելի կադրերից մեկին, որում պատկերված է Հանս եւ Վասիլի Լուկխարդտների աշխատանքը։ Մենք հրապարակման մեկնաբանություններում չենք մատնանշել ճարտարապետների անունները՝ մեծ սխալ թույլ տալով։ Ուրիշի ստեղծագործողությունը հարգելն ու հեղինակներին մատնանշելն իմ պարտականությունն է որպես դիզայներ։ Ներողություն եմ խնդրում դրա համար, չէի ցանկանում ոչ ոքի նեղացնել։ Շնորհալություն բոլորիդ, որ ուշադրություն եք հրավիրել դրա վրա։ Սիրով Սիմոն»,- Instagram-յան էջի Stories բաժնում գրել է դիզայները․ հայտնում է Blueprint-ը։

Լուսանկարը՝ Courtesy of @jacquemus

 



© NEWS.am STYLE