Քրիս Էվանսը Marvel-ի ապագա ֆիլմերում կվերադառնա Կապիտան Ամերիկայի դերին

13:24   15 հունվարի, 2021

Քրիս Էվանսը Marvel-ի ապագա ֆիլմերում կրկին կխաղա Կապիտան Ամերիկայի դերը։ Այս մասին գրում է Deadline-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք դերասանը գործարքը կնքել է, թե դա տեղի կունենա ապագայում։ Ըստ պարբերականի՝ Էվանսը պետք է նկարահանվի նվազագույնը մեկ ֆիլմում։ Խոսքը ոչ թե Կապիտան Ամերիկայի մասին ֆիլմերի մասին է, այլ դերերի մասին, որոնք Ռոբերտ Դաունի կրտսերը խաղացել է Marvel-ում «Երկաթե մարդը 3»-ից հետո։

Ավելի վաղ Էվանսը պարզաբանել էր, որ «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմից հետո թողնելու է Կապիտան Ամերիկայի դերը։ Ֆիլմի վերջում նրա կերպարը սուպերհերոսի վահանը փոխանցել է զուգընկերոջը, որի դերը կատարում է Էնթոնի Մակին։ Հայտնի չէ, թե ինչպես սցենարիստները կբացատրեն Էվանսի վերադարձը։

Լուսանկարը՝ Getty Images 



© NEWS.am STYLE