Յուլյա Ֆինկի ջերմ լուսանկարը որդու հետ

19:48   15 հունվարի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդը մայրիկը պատկերված է որդու հետ։ Ոճային դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ դերասանուհին գրառում էր կատարել՝ նշելով, որ 2020 թվականն իր համար դաս էր,  ցավոտ դաս: «Տարի, որն ինձ ուժեղացրեց, որն ինձ սովորեցրեց գնահատել կյանքը, խաղաղությունը, մարդկանց, հայրենիքը, ժամանակը, այն, ինչ ես ունեմ, տարի, որը մեզանից խլեց մեր սիրտն ու միտքը, և ցույց տվեց թե հայրենաիրությունն ու խիզախությունը ինչքան բարձր գին կարող են ունենալ, բայց անձնազոհության այս անհավանական օրինակները կտոր-կտոր լցվեցին մեր հոգին և սառույց դարձան, կամք դարձան, աննահանջ պայքարի բռունցք...Նոր 2021-ը սկսում եմ նոր ոգով, նոր հավատամքով, պարտքի զգացումով՝ ապրելու ու վերածնվելու՝ ի հեճուկս մեր ուժերը թերագնահատողներին և հանուն մեզ երկրորդ կյանք տված, մեր տեսակն ու հայրենիքը ազնվացրած հերոսների...Խաղուղություն ու նոր որակ ու նոր թռիչքներ մեզ...»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE