«Ազդեցիկ պատմություն». Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրման իրավունքը

14:59   15 հունվարի, 2021

Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել «Սողոմոնի երգերը» ֆիլմի իրավունքները. Հայաստանն Ամերիկյան կինոակադեմիայի 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու համար ընտրել է հենց այս ժապավենը, հայտնում է Deadline-ը։ Ռեժիսոր Արման Նշանյանի ֆիլմը, որը նաեւ օսկարակիր «Կանաչ գիրքը» ֆիլմի պրոդյուսեր Նիք Վալելոնգայի եւ Ասքո Հակոբյանի հետ հանդես է եկել որպես պրոդյուսեր, կցուցադրվի 2021թ.-ին։

Նշանյանի ռեժիսորական դեբյուտը ներկայացնում է Կոմիտասի կյանքի պատմությունը։ Այն ընդգրկում է 1881-1915թթ. ընկած ժամանակահատվածը եւ ավարտվում կոմպոզիտոր Կոմիտասի վերջին համերգով։ Ֆիլմում խաղացել են Սամվել Թադեւոսյանը, Արեւիկ Գեւորգյանը, Տաթեւ Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը եւ Ժան Նշանյանը։

Cloudburst-ի գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Ֆեդիսկին նշել է, որ ուրախ են այս ազդեցիկ պատմությունն ամենուր էկրաններ բարձրացնել։

Ամերիկյան կինոոկադեմիան «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի կարճ ցանկը կհրապարակի փետրվարի 9-ին։



© NEWS.am STYLE