Մահացել է դերասան Փիթեր Մարկ Ռիչմանը, որը «Սանտա Բարբարա» սերիալում խաղացել է Սիսի Քեփվելի դերը

15:49   15 հունվարի, 2021

93 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Փիթեր Մարկ Ռիչմանը, որը խաղացել է «Դինաստիա» եւ «Սանտա Բարբարա» սերիալներում։ Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ դերասանը կյանքից հեռացել է Լոս Անջելեսում գտնվող իր բնակարանում բնական պատճառներով։

Ռիչմանը ծնվել է Ֆիլադելֆիայում 1927թ.-ին։ Նկարահանվել է «Սեւ խոլորձ» (1958), «Մերկ ատրճանակ 2 1/2. վախի բույրը» (1991), «Դինաստիա» (1981-1989), «Բեւեռլի Հիլզ 90210» (1990-2000) եւ «Սանտա Բարբարա» (1984-1993) սերիալներում, որում մարմնավորել է Սիսի Քեփվելի կերպարը՝ դառնալով այդ դերի երկրորդ դերակատարը։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE