«Եվրատեսիլ 2014»-ում Ավստրիան ներկայացնելու է մորուքավոր տրանսվեստիտը (ֆոտո, վիդեո)

11:45   12 սեպտեմբերի, 2013

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Ավստրիան ներկայացնելու է մորուքավոր տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստը: Ըստ Eurovision.tv-ի, երկիրը ներկայացնողի ընտրության համար պատասխանատու ավստրիական ORF հեռուստա-ռադիոընկերությունն այս տարի ազգային ընտրական մրցույթ չի հայտարարել, այլ Ավստրիան ներկայացնողի անունը որոշվել է հենց ընկերության ներսում:

Կոնչիտա Վյուրստը՝ նույն ինքը Թոմ Նոյվիրտը, ծնվել է1988 թվականին: Անցյալ տարի Վյուրստը «Եվրատեսիլ»-ի ազգային ընտրական փուլում հասել է մինչեւ եզրափակիչ, սակայն միջազգային մրցույթին մասնակցելու իրավունքը բաժին է հասել «Trakshittaz» հիփ-հոփ դուետին:


Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2014»-ն անցկացվելու է Կոպենհագենում: Մրցույթն անցկացվելու է B&W Hallerne համերգասրահում, «Միացի՛ր մեզ» (Join Us) կարգախոսով: «Եվրատեսիլ»-ի մասնակիցներին ընդունելու իրավունքի համար դանիական երեք քաղաք էր մրցում, սակայն մինչեւ վերջնական որոշման ընդունումը ոչ մեկի մասին չէր հաղորդվում:

Կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին:

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ «Եվրատեսիլ»-ն անցկացվելու է Կոպենհագենում: Դանիական մայրաքաղաքը հյուրընկալել է նաեւ 1964 եւ 2001 թվականների մրցույթների մասնակիցներին: 2014 թվականին մրցույթը Դանիայում է անցկացվելու «Եվրատեսիլ 2013»-ին դանիացի երգչուհի Էմիլի դե Ֆորեսթի հաղթանակի շնորհիվ: Նա առաջին տեղը զբաղեցրեց «Only Teardrops» երգով՝ ընդհանուր առմամբ հավաքելով 281 միավոր:



© NEWS.am STYLE