Դավիթ Մանուկյանը հրապարակավ հաստատել է Օլգա Բուզովայի հետ ամուսնությունը

12:32   18 հունվարի, 2021

Բլոգեր Դավիթ Մանուկյանը հաստատել է, որ ամուսնացել է երգող հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզոիվայի հետ։ Խոստովանությունը հնչել է «Պարեր աստղերի հետ» հեռուստանախագծի եթերում, որին մասնակցում է նա:

«Օլգա Բուզովան ձեր կինն է, այո՞», - Մանուկյանին հարցրել է ժյուրիի անդամ, պարուսույց Եգոր Դրուժինինը։

«Այո», - հաստատել է երիտասարդը։

Բուզովային անվանելով իր կինը Մանուկյանն ակնհայտորեն նկատի է ունեցել այն հարսանիքը, որը տեղի է ունեցել Մալդիվներում՝ տեղի սովորույթներով արձակուրդի ժամանակ, գրում է KP.RU-ն։ Բուզովան եւ նրա ընկերը ռոմանտիկ արարողություն են կազմակերպել օվկիանոսի ափին: Տոնակատարության լուսանկարները հայտնվել են սոցցանցերում։

Ընդ որում, պարբերականը նշում է, որ իրավաբանական ուժ ամուսնությունը չունի, քանի որ դա ընդամենը գեղեցիկ արարողություն է, որը ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Միջին հաշվով այն արժե 700 դոլար։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE