Նոր հավաքածուի լուսանկարը հրապարակելու համար Քանյե Ուեսթը դատի է տվել Yeezy-ի «ստաժորին»

14:37   18 հունվարի, 2021

Քանյե Ուեսթը դատի է տվել Ռայան Ինվարդսին՝ Yeezy-ում փորձաշրջան անցնող անձնավորությանը, որը հրապարակել է բրենդի նոր հավաքածուի լուսանկարները Instagram-ի իր անձնական էջում: Ինչպես հաղորդում է Hypebeast-ը, Ինվարդսը հրաժարվել է հեռացնել հրապարակումները նույնիսկ Yeezy-ի մի քանի նամակներից հետո:

Ի պատասխան՝ բրենդը դատարան է ներկայացրել 500 հազար դոլարի չափով վնասների փոխհատուցման դիմում։ Հենց այդ գումարն է ամրագրված եղել այն համաձայնագրում, որը նա ստորագրել է ստաժավորումը սկսվելուց առաջ: Այս պահին բոլոր հրապարակումները հանվել են։

Լուսանկարը՝ Theo Wargo-Getty images for Adidas



© NEWS.am STYLE