Բեն Աֆլեքը կրկին միայնակ է. դերասանը բաժանվել է Անա դե Արմասից

13:06   19 հունվարի, 2021

Դերասան Բեն Աֆլեքը եւ նրա ընկերուհի Անա դե Արմասը բաժանվել են։ Այս մասին գրում է TMZ-ը։

Հարաբերությունների խզման նախաձեռնողը Արմասն է։ Աղբյուրի տվյալներով՝ զույգը բաժանվել է լավ նոտայի վրա, Աֆլեքը չի կոտրվել եւ չի տխրում բաժանման համար:

Զույգը հանդիպել է գրեթե մեկ տարի: Առաջին անգամ նրանց նկատել են 2020 թվականի մարտին։ Վերջին անգամ Աֆլեքն Արմասի ընկերակցությամբ նկատվել է նոյեմբերին։

Լուսանկարը՝ Getty images



© NEWS.am STYLE