«Ունիվերի» աստղի նախկին կինը պատմել է ալիմենտների համար դերասանի հետ պայքարի մասին

16:12   19 հունվարի, 2021

«Ունիվեր» սերիալի աստղ Վիտալի Գոգունսկու նախկին կինը՝ Իրինա Մաիրկոն, Instagram-ի իր էջում պատմել է ալիմենտների համար դերասանի հետ «մղվող» պայքարի մասին:

«Այսօր ես փաստաբաններից ստացա Վիտալիի բողոքը, որտեղ նա հավակնում է Միլանայի (դստեր) դրամական միջոցների հասանելիությանը։ Եւ պահանջում է You-Tube-ալիքի ողջ հասույթը ներգրավվել իր ալիմենտների հաշվին», - գրել է նա։

Super.ru-ի հետ զրույցում Մաիրկոն հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ պատվի եւ արժանապատվության պահանջով. «Նա ինձ ուլտիմատում է ներկայացրել, որ դուրս կգրվի բնակարանի գրանցումից, միայն եթե ես դա անեմ», - ասել է նա:

Մաիրկոն նաեւ հավելել է, որ Միլանան վիրավորված է հորից, քանի որ նրանց վերջին հանդիպումը լավ չի ստացվել: Նրա խոսքով՝ երեխայի մոտ խուճապային վիճակ է սկսվել։

Ավելի վաղ Վիտալի Գոգունսկին բացահայտել էր կնոջ հետ ապահարզանի մանրամասները եւ արդարացրել էր ալիմենտ վճարելուց հրաժարվելը: Նա նշել էր, որ մասնակցում է ժառանգի կյանքին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որոնք նախատեսում են դրամական վճարումներ. «Ունիվերի» աստղը նաեւ խոստովանել է, որ ամուսնալուծության գործընթացի ժամանակ նախկին կինն արգելել է դստեր շփումը հոր հետ:



© NEWS.am STYLE