Հայ հայտնիներ, որոնք 2021-ը սկսել են կտրուկ ոճափոխությամբ (ֆոտո)

19:33   19 հունվարի, 2021

Արտաքին փոփոխությունները հաճախ խոսում են տվյալ մարդու ներքին հոգեվիճակի մասին, բայց երբեմն դրանք պարզսպես արվում են կերպարի կամ նոր ֆոտոսեսիայի համար, հատկապես, երբ խոսքը հայտնիների մասին է:

Փոքրիկ փոփոխությունների տարեսկզբին դիմում են շատերը. NEWS.am STYLE-ն առանձնացրել է 5 հայտնիների, որոնք որոշել են կտրուկ թարմացնել իրենց կերպարը:

Սրբուհի Ավանեսյան  

                                    

Մոդել-դերասանուհի Սրբուհի Ավանեսյանի համար ոճափոխությունը սովորական բան է, ու ամեն անգամ նա դա անում է կտրուկ ձեւով: Եթե մի քանի ամիս առաջ շեկ գանգրահերը վերածվել էր կարմրահերի, այժմ նա հրաժարվել է գանգուրներից` ընտրելով կարճ սանրվաքը, իսկ կարմիր գույնը փոխարինել է վառ մանուշակագույնով:

Իրինա Այվազյան

Դերասանուհի Իրինա Այվազյանին եւս խորթ չեն ոճային փոփոխությունները, բայց նախկինում դրանք հիմնականում սահմանափակվում էին մազերի գույնի փոփոխությամբ: Օրերս, սակայն, Իրինան հրաժարվել է երկար վարսերից` նախընտրելով 2021-ի ամենորաձեւ սանրվածքներից մեկը` «խայտաբղետ» բոբը:

Անյա Սահակյան

Եթե Իրինան ու Սրբուհին այս շրջանում հրաժեշտ են տվել երկար վարսերին, դերասանուհի Անյա Սահակյանն արել է ճիշտ հակառակը` նա իր կարճ սանրվածքը փոխարինել է աֆրո գանգուրներով, որոնք եւս այս տարի բավական թրենդային են:

Աննա Դեմիրխանյան

Մոդել Աննա Դեմիրխանյանը հաճախ աչքի է ընկնում դասական սանրվածքներով: Մոդելին, սովորաբար, տեսնում ենք ուղիղ հարդարված մազերով, բայց նրա վերջին ֆոտոշարքից պարզ է դառնում, որ այս շրջանում նա փորձարկել է միշտ մոդայիկ ու հետաքրքիր համարվող աֆրիկյան հյուսքերը:

Մաշ Իսրաեյան

Երգչուհի Մաշ Իսրաելյանը հայտնի է իր նրբագեղ կերպարով, բայց օրերս նա եւս որոշել է հետաքրքրություն մտցնել իր ոճում` նրբագեղ գեղեցկուհուց վերածվելով «վայրի» գեղեցկուհու: Երգչուհին եւս իր ալիքները փոխարինել է աֆրիկյան հյուսքերով:

Լուսանկարները` հայտնիների ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջերից



© NEWS.am STYLE