Քիմ Քարդաշյանը պարծեցել է Instagram-ում իր ռեկորդով

17:31   19 հունվարի, 2021

Ամերիկյան հեռուստաաստղ եւ գործարար Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ այժմ Instagram-ի իր էջն ունի 200 մլն հետեւորդ։

«200 միլիոն։ Շնորհակալություն սիրո համար», - գրել է Քարդաշյանը։

Ի պատիվ այս իրադարձության, նա գրառմանը կցել է մի շարք լուսանկարներ, որոնցում զվարճանում է խորը դեկոլտեով տոպով։

Նույն օրը, Daily Mail-ի տեղեկություններով, հեռուստաաստղը վերադարձել է իր ձգող ներքնազգեստի հավաքածուի աշխատանքին:

Քիմ Քարդաշյանի նոր նվաճումը նրան թույլ է տվել բաժանորդների թվով մոտենալ այնպիսի ինստադիվների, ինչպիսիք են Սելենա Գոմեսը (204 միլիոն), կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները (210 միլիոն) եւ Արիանա Գրանդեն (216 միլիոն):

Instagram-ի բաժանորդների բացարձակ ռեկորդակիրը ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է: Նրա էջին հետեւում է ավելի քան 255 մլն օգտատեր։



© NEWS.am STYLE