Մահացել է «Սիմփսոնների» սցենարիստ Դեւիդ Ռիչարդսոնը

18:37   19 հունվարի, 2021

65 տարեկանում մահացել է ամերիկացի պրոդյուսեր եւ մի շարք կատակերգական հեռուստաշոուների, այդ թվում ՝ «Սիմփսոնների» սցենարիստ Դեւիդ Ռիչարդսոնը, հաղորդում է Deadline-ը:

Սցենարիստի մահվան պատճառը սրտի անբավարարությունն է եղել։

Ռիչարդսոնն աշխատել է «Սիմփսոններ» մուլտսերիալի (1989-ից), «Դատարկ բույն» (1988-1995), «Մալքոլմն ուշադրության կենտրոնում» (2000-2006), «Երկուսուկես մարդ» (2003-2015) սերիալների սցենարների վրա եւ այլն:

Դեւիդ Ռիչարդսոնի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա փակ ձեւաչափով:



© NEWS.am STYLE