Դրեյքը Spotify-ում ունկնդրումների թվով համաշխարհային ռեկորդակիր է դարձել

12:07   20 հունվարի, 2021

Ռեփեր Դրեյքը Spotify երաժշտական ծառայության համաշխարհային ռեկորդ է սահմանել. նա դարձել է պատմության մեջ առաջին արտիստը, որը հաղթահարել է 50 մլրդ լսումների սահմանը:

Այս մասին ասվում է Chart Data երաժշտական չարտերի թվիթերյան էջում։

ChartMasters կայքը հաստատել է այդ տեղեկությունը՝ հաշվարկելով, որ կատարողն ընդամենը 35,7 մլրդ իր սեփական թրեքերի եւ եւս 14,3 մլրդ երգերի ունկնդրումներ ունի: Ընդհանուր առմամբ ստացվում է 50 միլիարդից մի փոքր ավելի։

Լուսանկարը՝ Getty images



© NEWS.am STYLE