Կուստուրիցան ցանկանում է պատվաստվել ռուսական պատվաստանյութով

14:42   20 հունվարի, 2021

Սերբ հայտնի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան հետաքրքրություն է հայտնել կորոնավիրուսային վարակից ռուսական պատվաստանյութի պատվաստման գործընթացի նկատմամբ: Իր համար նա ընտրել է «Սպուտնիկ V»-ն: Նա նաեւ ռուսական պատվաստանյութը դասակարգել է որպես դասական:

«Ես ուզում եմ պատվաստվել «Սպուտնիկ V»-ով, քանի որ դա դասական պատվաստանյութ է։ Կարծում եմ, որ ռուսական պատվաստանյութը լավագույնն է», - նշել է Կուստուրիցան՝ հավելելով, որ ներկայում ապրում է քաղաքակրթությունից հեռու, որտեղ վարակվելու վտանգ չկա։ Սակայն ռեժիսորն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում անպայման պատվաստում կանի։

Լուսանկարը՝ Getty images



© NEWS.am STYLE