Մորգենշտերնը հայտարարել է «Եվրատեսիլ» գնալու պատրաստակամության մասին

15:43   20 հունվարի, 2021

Ռեփեր Մորգենշտերնը (իսկական անունը՝ Ալիշեր Վալեեւ) հայտարարել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու իր պատրաստակամության մասին: Այս մասին երաժիշտը գրել է Instagram-ում։

Ավելի վաղ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը կոչ էր արել Մորգենշտերնին ուղարկել «Եվրատեսիլ»։ Նրա խոսքով  2020 թվականին մրցույթի չեղարկումը չի արդարացնում այն, որ Little Big խումբը ներկայացնի Ռուսաստանը 2021-ին: «Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք կառչել ենք մեկ խմբից: Ասես այլ արտիստներ չունենք», - ասել է Պրիգոժինը:

Little Big ռուսական խումբը դարձել է «Եվրատեսիլ» մրցույթի բացարձակ ռեկորդակիր: Uno երգի տեսահոլովակը, որով խումբը պատրաստվում էր ելույթ ունենալ, գերազանցել է փառատոնի ռեկորդը՝ չորս ամսում հավաքելով ավելի քան 138 մլն դիտում: Երաժշտական տեսահոլովակը նաեւ ճանաչվել է YouTube-ի ռուս օգտատերերի շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող YouTube-ը:

Լուսանկարը՝ Getty images



© NEWS.am STYLE