Յուլյա Նաչալովայի մտերիմները մեկնաբանել են երգչուհու գաղտնի երեխայի մասին լուրերը

16:49   20 հունվարի, 2021

Յուլյա Նաչալովայի հարազատները մեկնաբանել են երգչուհու գաղտնի երեխայի մասին լուրերը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն՝ վկայակոչելով փոփ աստղի գործընկերներին ու ընկերներին։

Երգչուհու ընկերուհի եւ պրոդյուսեր Օլեսյա Սազիկինան հերքել է փոխնակ մոր օգնությամբ փոքրիկի ծնվելու մասին լուրերը: «Ոչ մի երեխա չկա։ Այստեղ հնարավոր չէ երեխա ունենալ փոխնակ մորից։ Ինչի՞ համար է այս ամենը։ Մարդը մահացել է։ Վերջ։ Նրա մասին պետք է խոսել միայն լավը, իսկ հիմա նորից ինչ-որ կեղտ է թափվում», - ասել է Սազիկինան։

Նա նաեւ նշել է, որ ինքը ցավում է Նաչալովայի ծնողների համար, որոնց վիրավորում են նման լուրերը: Սազիկինան ընդգծել է, որ իրենց նկատմամբ անտարբեր միակ մարդը երգչուհու նախկին ամուսինն է, նախկինում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Եվգենի Ալդոնինը: Նա օգնում է դաստիարակել 14-ամյա դստերը, պարբերաբար միջոցներ է հատկացնում կատարողի հորն ու մորը։ Փոխնակ մորից երեխայի ծննդյան մասին տեղեկությունը հերքել է նաեւ արտիստուհու համերգային տնօրեն Օքսանա Մոստովլյուկը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանգուցյալի ընտանիքը դաստիարակում է Վյաչեսլավ Կուդրիից ծնված նրա որդուն, որը կատարողի մահից հետո փոխնակ մոր օգնությամբ է ծնվել: Յուլյա Նաչալովան մահացել է արյան վարակից եւ սրտի անբավարարությունից 2019 թվականի մարտի 16-ին: Երգչուհին 38 տարեկան էր։



© NEWS.am STYLE