Նոր լուսանկարներ Բեն Ավետիսյանի եւ Դիանա Տոնոյանի հարսանիքից

17:04   20 հունվարի, 2021

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանն ամուսնացել են։ Զույգը շարունակում է միկրոբլոգի էջերում կիսվել արարողության կադրերով։ Իսկ նոր կադրերին կից երկրպագուներն ու հետեւորդները շարունակում են իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղել երիտասարդներին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներին կից Բենը գրել էր․ «Աստծո Օրհնությամբ դարձար իմ կինը»։ Դիանան էլ իր հերթին գրել է․ «Աշխարհում ամենաուժեղ մոգությունը սերն է, հավատացեք նրան։ Միայն դա կարող է ստիպել մարդուն սարեր շրջել, երկնքից աստղեր իջեցնել»։

Լուսանկարները՝ marryme.am, ifestyle_production_



© NEWS.am STYLE