Ջիլ Բայդենը երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի զգեստով եւ վերարկուով

00:58   21 հունվարի, 2021

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը ներընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկայացել է Ամերիկյան Markarian բրենդի զգեստով, հաղորդում է CNN-ը:

Ջո Բայդենի կնոջ համար զգեստը պատվիրել են, այն ստեղծել է ինքը՝ Markarian-ի հիմնադիր Ալեքսանդրա Օ’Նիլը, որը 2017 թվականին թողարկել է ապրանքանիշը: Մոդելի ընտրված երանգը, դիզայների մտահղացմամբ, խորհրդանշում է ինքնավստահություն, կայունություն եւ վստահություն, ինչպես նաեւ դեմոկրատական կուսակցության ավանդական գույնը:

Մարգարյան բրենդը հիմնել է ամերիկուհի դիզայները, որը ժամանակին հետաքրքրված էր աստղերով եւ հետագայում իր ֆիրման կոչել է հայ աստղագետ Բենիամին Մարգարյանի (1913-1985) ու մասնավորապես նրա գալակտիկաների պատվին։



© NEWS.am STYLE