Հրավառություն փեսացուից եւ թանկարժեք նվերներ. Օլգա Բուզովան նշել է հոբելյանը

10:16   21 հունվարի, 2021

Օլգա Բուզովան դարձավ 35 տարեկան։ Բառացիորեն կեսգիշերից աստղի գործընկերներն ու երկրպագուները նրան անկեղծ շնորհավորանքներ են հղում հոբելյանի առթիվ: Աստղն ինքն էլ այդ առիթով փոքրիկ երեկույթ է կազմակերպել։

Օլգա Բուզովայի տարեդարձին նվիրված մեծ տոնը տեղի կունենա հանգստյան օրերին, իսկ այսօր նա որոշել է ռեստորանում հանդիպել ընկերուհիների եւ հարազատների հետ: Միջոցառման համար աստղն ընտրել ուլտրսկարճ, բաց շագանակագույն երանգի զգեստ: Առաջինը միջոցառմանը ներկայացել է հեռուստահաղորդավարուհու քույրը՝ Աննան։ Աղջիկը խոստովանել է, որ երազում է արագ գրկախառնվել քրոջն ու քնքուշ խոսքեր ասել։

Տոնին ներկա է եղել նաեւ Օլգայի հայրը։ «Մայրիկ եւ հայրիկ, իմ ծնողները։ Շնորհակալություն Աստծուն, որ ես ձեր աղջիկն եմ։ Այսօր հայրիկը կողքիս է, բռնել է ձեռքս, ցավոք, մայրիկը չի կարողացել գալ։ Ես չեմ կարող ասել ձեզ, թե ինչու, բայց նա հոգեպես է կողքիս եւ իմ սրտում է։ Շնորհակալություն կյանքի համար։ Կարեւորը՝ առողջ լինեք», - կիսվել է աստղը։

Իսկ ահա Օլգայի ընկեր Դավիթ Մանուկյանը երեկույթին ներկայացել է վերջում։ Երկրպագուները նույնիսկ հասցրել են հուզվել՝ ենթադրելով, որ սիրահարները վիճել են։ Սակայն Դավան, այնուամենայնիվ, չկարողացավ բաց թողնել ընտրյալի տոնը։

Իհարկե, ընկերները Բուզովային ուրախացրել են շքեղ նվերներով։ Նրան հայտնի բրենդներից  հագուստ են նվիրել։ Այսպես, Օլգան շատ է ուրախացել Balmain-ի շապիկից եւ խակի գույնի կիսաշրջազգեստից:

Երեկոն ավարտվեց հրավառությամբ, որը Դավիթը հատուկ կազմակերպել էր Օլգայի համար։ Բուզովան զարմացել էր անակնկալից եւ շատ երջանիկ տեսք ուներ։

Արդարության համար պետք է ասել, որ տոնը Օլգայի համար սկսվել է դեռ առավոտից։ Առաջիններից մեկը նրան շնորհավորել է Ֆիլիպ Կիրկորովը։ Ֆիլիպն ու Օլյան արդեն մի քանի տարի է ընկերություն են անում, նրանք շատ համատեղ նախագծեր ունեն ։ «Իմ Բուզյանդրա, ծնունդդ շնորհավոր, թող միշտ այսպես լինի քո կյանքում․ ուրախ, էլեգանտ, զվարճալի եւ ցավոտ միայն մատներին առկա մատանիներից։ Ես կհետեւեմ, որ քեզ միշտ ուրախացնեն թանկարժեք զարդերով», - քնքշորեն դիմել է արտիստը գործընկերոջը։

Օլգան պարտքի տակ չի մնացել եւ սրտանց շնորհակալություն է հայտնել երգիչին․ «Իմ թագավոր, շնորհակալություն։ Սիրում եմ», - նշել է նա։

Արտիստուհուն ջերմ խոսքեր է հղել նաեւ քույրը՝ Աննան։ «Իմ քնքուշ, ծնունդդ շնորհավոր։ Ամենակարեւորը՝ երջանիկ եւ առողջ եղիր: Մնացած բոլոր բառերը անձամբ կասեմ: Քեզ շատ եմ սիրում», - ընդգծել է կրտսեր Բուզովան։

Օլգայի տարեդարձին արտահայտվել է նաեւ իր հայրը: «Ծնունդդ շնորհավոր, ես այնքան շատ եմ քեզ սիրում», - ասել է Իգոր Բուզովը։



© NEWS.am STYLE