«Մենք վիճակագրության տխուր մասն ենք». Իդա Գալիչը հաստատել է ամուսնալուծությունը

11:13   21 հունվարի, 2021

Instagram-ում հայտնի բլոգեր եւ հաղորդավարուհի 30-ամյա Իդա Գալիչը հաստատել է ամուսնուց բաժանվելու մասին լուրերը: Առաջին անգամ նա թաքցրել է անձնական կյանքի խնդիրները եւ նախընտրել չարձագանքել ամուսնու հետ տարաձայնությունների մասին հաղորդագրություններին: Այժմ Գալիչը խոստովանել է, որ ինքն ու իր ամուսինը բաժանվել են, սակայն փորձում են լավ հարաբերություններ պահպանել հանուն իրենց որդու՝ Լեոնի։

«Ալանչիկի հետ մենք ոչ միայն վիճակագրության տխուր մասն ենք, մենք այժմ ունենք մեր գոյության ամենագլխավոր սերը», - գրել է բլոգերը:

Այդուհանդերձ, նա կոչ է արել հետեւորդներին չկորցնել սիրո հանդեպ հավատը՝ հիմնվելով նրա փորձի վրա, եւ նշել է, որ նրանց մոտ ամեն ինչ այլ կերպ կլինի:

«Սիրուն կարելի է եւ պետք է հավատալ։ Այն տեղի կունենա ձեզ հետ։ Եվ գուցե կլինի ամբողջ կյանքի համար», - գրել է Գալիչը։

Նա նաեւ հայտնել է, որ շուտով կտեղափոխվի ամառանոց, որտեղ նախատեսում է ապրել ծնողների հետ:

Իդա Գալիչը եւ Ալան Բասիեւը ամուսնացել են 2018-ի մայիսին: Մոտ մեկ տարի առաջ նրանք առաջին անգամ ծնող դարձան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իդա Գալիչը վիճել է Հուսեյն Հասանովի ընկերուհու հետ։



© NEWS.am STYLE