Լերա Կուդրյավցեւան լուրջ կոտրվածքից հետո հայտնվել է անվասայլակում

12:38   21 հունվարի, 2021

Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան հայտնել է, որ ընկել է իր տանը եւ կոտրել սրբոսկրը: Աստղը տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է սայլակով

«Հազիվ ուշքի էի եկել կորոնավիրուսից։ Երեկ տանն ընկել եմ․ սրբոսկրի կոտրվածք։ Այս ամիս ես ապրում եմ ինչ-որ սյուրռեալիզմում։ Ի՞նչ է տեղի ունենում», - տեսագրությունն այսպես է մեկնաբանել Կուդրյավցեւան։

Տեսանյութում նաեւ երեւում է ախտորոշմամբ բժշկական եզրակացության քաղվածքը։

Հունվարի սկզբին հեռուստահաղորդավարուհին կորոնավիրուսի թեստի դրական արդյունք էր ստացել։ Նրա խոսքով՝ հիվանդությունն ընթացել է թեթեւ ձեւով։



© NEWS.am STYLE