Saint Laurent-ի ցուցադրության տեսագրությունը հավաքել է շուրջ 120,8 մլն դիտում

13:33   21 հունվարի, 2021

Saint Laurent-ի գարուն-ամառ 2021-ի կանանց հավաքածուի ցուցադրության տեսանյութը, որում մոդելները պոդիումի փոխարեն քայլում էին ավազաբլուրների վրա, տարբեր թվային հարթակներում դիտել է շուրջ 120,8 մլն մարդ: 11 րոպեանոց հոլովակը, որի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 15-ին ունեցել է 27,3 միլիոն դիտում YouTube-ում, 11 միլիոն՝ Instagram-ում եւ Facebook-ում, ինչպես նաեւ 30,6 միլիոն նաեւ չինական Weibo հարթակում։ Ընդ որում, ինչպես նշել են Saint Laurent-ում, ընդհանուր թվից գրեթե 50 մլն մարդ տեսանյութ է դիտել ուղիղ եթերից հետո մեկ օրվա ընթացքում:

Ինչպես հայտնում է WWD-ն, հոլովակը հայտնի է դարձել մասամբ բրենդի ամբասադոր՝ K-pop խմբի մենակատար Ռոզե Պակի շնորհիվ, որն իր Instagram-ի Stories բաժնում հետեւորդներին հրավիրել է դիտել ցուցադրությունը նրա հետ միասին: «Ռոզեն, անկասկած, զգալի արձագանք է առաջացրել, սակայն տեսանյութի «վիրուսային» էֆեկտը գալիս է բուն հոլովակից», - նշում են Saint Laurent-ում:



© NEWS.am STYLE