Մահացել է երգչուհի Օլգա Այվազյանի հայրը

12:15   21 հունվարի, 2021

Մահացել է երգչուհի Օլգա Այվազյանի հայրը։ Այս մասին նա տեղեկացրել է իր Instagram-ում, որտեղ լուսանկար է հրապարակել հայրիկի հետ, որին կից գրել է․ «Պապ ջան, իմ բարի, քեզ շատ եմ կարոտելու»։ Իսկ լուսանկարի վրա գրությունն ասում է․ «Հայրը միակ տղամարդն է, որը կսիրի ձեզ հենց այնպես, ամբողջ կյանքի ընթացքում»։

Օլգա Այվազյանին մեկնաբանությունների հատվածում իրենց ցավակցություններն են հայտնել երգչուհի Ջուսը, Նիկ Եգիբյանը, երգչուհու երկրպագուներն ու հետեւորդները։



© NEWS.am STYLE