Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

16:01   21 հունվարի, 2021

Դերասան Առնոլդ Շվարցենեգերը Twitter-ում պատմել է, որ Լոս Անջելեսում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։

73-ամյա հոլիվուդյան դերասանը պատվաստում է անցել «Դոջերս» մարզադաշտում, որը վերածվել է պատվաստման մեծ կետի։ «Երբեք այսքան ուրախ հերթ չէի կանգնել։ Եթե կարող եք, միացեք ինձ եւ գրանցվեք պատվաստումների համար: Եկեք ինձ հետ, եթե դուք ուզում եք ապրել», - մեջբերում է նա իր հայտնի արտահայտությունը «Տերմինատոր»-ից:

Հայտնի է, որ կորոնավիրուսից պատվաստվել է նաեւ 75-ամյա դերասան Սթիվ Մարտինը։

Ավելի վաղ մարտաֆիլմերի մյուս հերոս Բրյուս Ուիլիսին վտարել էին դեղատնից՝ պաշտպանիչ դիմակ կրելուց հրաժարվելու համար:

Լուսանկարը՝ Wikipedia



© NEWS.am STYLE