«Անտարբերություն»․ Սոֆի Մխեյանի նոր հրպարակումը

22:24   21 հունվարի, 2021

Երգչուհի Սոֆի Մխեյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ձմեռային հմայիչ ու ոճային լուքը։ Նա առանց շպարի է, վարսերը հավաքված, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։

View this post on Instagram

A post shared by Sofi Mkheyan (@sofimkheyan)

Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել, սակայն նշել է «անտարբերություն» հեշթեգը։

Ավելի վաղ երգչուհին գրառում էր կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Շուշի կատարած այցին։

«Եթե գոնե մեկ անգամ եղել եք Շուշիում ու Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, հիմա էս լուսանկարները տեսնելուց ի՞նչ եք զգում։ Ես տապալված եմ։

Աստված Կա ... պատժվելու են բոլոր մեղավորները, ու դուք եւ ձեր սերունդները ունենալու են դժբախտ ու դժգույն ներկա ու ապագա...»,- ֆեյսբուքյան էջում գրել էր նա։



© NEWS.am STYLE