ԶԼՄ․ HBO-ն կթողարկի «Գահերի խաղի» եւս մեկ պրիքվել

12:11   22 հունվարի, 2021

HBO հեռուստաալիքը աշխատում է «Գահերի խաղը» սերիալի երկրորդ պրիքվելի վրա, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Ներկայումս սերիալը գտնվում է զարգացման վաղ փուլում։ Ակնկալվում է, որ ապագա ադապտացման օրակարգերի յուրաքանչյուր շարք կտեւի մոտ մեկ ժամ:

«Դունքի եւ Էգգայի մասին պատմություն» ֆիլմի գլխավոր հերոսներն են Դունկան բարձրահասակ ասպետը եւ երիտասարդ արքայազն Էյեգոն Թարգարիենը։ Ստեղծագործության գործողությունները ծավալվում են «Գահերի խաղ»-ի իրադարձություններից 90 տարի առաջ։

Ավելի վաղ Warner Bros. կինոընկերության գլխավոր տնօրեն Ջեյսոն Քիլարը հայտարարել էր «Գահերի խաղի» պրիքվելի տիեզերքում նկարահանումների մասին: Քիլարի խոսքով՝ «Վիշապի տան» նկարահանումները կմեկնարկեն մի քանի ամսից։ Սերիալը «Գահերի խաղը» ֆիլմից երեք հարյուր տարի առաջ պատմելու է Վեստերոսի մտացածին մայրցամաքի իրադարձությունների մասին: Նրա գրական հիմքը կլինի Ջորջ Մարտինի «Կրակ եւ արյուն» գիրքը։



© NEWS.am STYLE