Հայտնի է դարձել խորհրդային կինոյի սեքս-խորհրդանիշի ծանր հիվանդության մասին

13:32   22 հունվարի, 2021

Խորհրդային եւ ռուսական դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայայի մոտ, որին անվանում են խորհրդային կինոյի սեքս խորհրդանիշ, զարգացել է ծերունական դեմենցիա: Ծանր հիվանդության մասին հայտնել է դերասանուհու ընկերուհին՝ Ելենա Պերելիգինան «Пятый канал»-ի հետ զրույցում։

Արտիստուհու մոտ խորանում են հիշողության հետ կապված խնդիրները։ Պերելիգինայի խոսքով՝ դերասանուհին երբեմն նույնիսկ մտերիմ ընկերներին չի ճանաչում։ «Նա ինքն էլ է դա ընդունում ու բողոքում, արդեն դեմենցիա ունի։ Հիշողության կորուստ։ Նա ամեն ինչ չէ, որ հիշում է», - պատմել է դերասանուհու ընկերուհին։

Նոյեմբերի 26-ին Սվետլանա Սվետլիչնայան հոսպիտալացվել է: Դերասանուհին գանգատվել է գլխուղեղի ցավից եւ ընդհանուր թուլությունից։

Սվետլանա Սվետլիչնայան մեծ ճանաչում է ստացել Լեոնիդ Գայդայի «Ադամանդե ձեռքը» ֆիլմում կերտած Աննա Սերգեեւնայի դերի շնորհիվ: Խաղացել է «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Գարնան տասնյոթ ակնթարթ» եւ շատ այլ ֆիլմերում։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE