Ռիտա Դակոտան հայտնվել է Բալիի հիվանդանոցում

14:02   22 հունվարի, 2021

Ռուս երգչուհի Ռիտա Դակոտան Բալի կղզում հանգստի ժամանակ հայտնվել է հիվանդանոցում։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի Stories բաժնում։

Երգչուհին հոսպիտալից մի քանի տեսանյութ է հրապարակել։ Նա պատմել է, որ հանկարծակի վատացել է. նրա աչքերի առջեւ մթնել է, իսկ ձեռքերն ու ոտքերը փայտացել են։

«Գլուխս պտտվեց, չէի կարողանում շնչել, շարժվել։ Ինչ-որ սուպերցավազրկող կաթիլային են միացրել», - գրել է արտիստուհին։ Նա պարզաբանել է, որ իրեն նշանակել են համակարգչային տոմոգրաֆիա, ինչպես նաեւ անալիզներ են վերցրել, որպեսզի պարզեն հանկարծակի նոպայի պատճառը:

2020-ի սեպտեմբերին Ռիտա Դակոտան մնացել էր արձակուրդում Թուրքիայում COVID-19-ի դրական թեստի պատճառով: «Ինձ պարզապես կողպել են, թեստը կրկին անցնելու եւ սխալը հերքելու խնդրանքներին ուշադրություն չեն դարձրել», - բողոքել է նա այն ժամանակ, պարզաբանելով, որ կրկնակի վերլուծություն հնարավոր կլինի հանձնել միայն մեկ շաբաթ անց: Երգչուհին նաեւ պատմել է, որ իրեն պահում են «բանտարկության մեջ» փոքրիկ սենյակում՝ թիկնապահի հսկողության ներքո:



© NEWS.am STYLE