«Ջաբրաիլում կռիվ տալուց հետո վերադարձավ»․ Գաբի Գալոյանը եղբայրը վերադարձել է տուն (ֆոտո)

12:39   22 հունվարի, 2021

Երգչուհի Գաբի Գալոյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է եղբոր հետ։ Վերջինս զինվորական համազգեստով է։ Երգչուհին հրապարակմանը կից գրառում է կատարել․

«Մեր լեյտենանտը Ջաբրաիլում կռիվ տալուց հետո վերադարձավ տուն։ Տարոսը բոլոր ողջ մնացածներին։ Աստծով։ Եղբայրս, իմ հերոսը։ Մեր ուրախությունը կլինի լիարժեք երբ տուն կվերադառնան բոլորը»։

 



© NEWS.am STYLE