VARDA-ն՝ «Հայաստան» երգի նկարահանումների ժամանակ (ֆոտո)

17:34   12 սեպտեմբերի, 2013

Հայկական արմատներով ռուսաստանյան աստղերը «Հայաստան» անվանումով երգ են ձայնագրել, որն ունկնդիրներին են ներկայացրել սեպտեմբերի 11-ին: Դմիտրի Խառատյանը, Ալեքսանդր Չումակովը, VARDA-ն, Զառան, Սոնան, Մարտ Բաբայանը, Եվա Ռիվասը եւ շատ այլ արտիստներ երգել են Հայրենիքի հանդեպ իրենց սիրո մասին՝ հույս հայտնելով, որ ինչ-որ մի օր Հայաստանը կմիավորի իրենց: Ուկրաինայից երգչուհի VARDA-ն նախագծի միակ հրավիրյալ մասնակիցն է:

«Երգը շատ գեղեցիկ է: Ես չկարողացա զսպել արցունքներս, մինչեւ հոգուս խորքը զգացված էի բառերից: Այն կատարել եմ հայ ժողովրդի հանդեպ մեծ հարգանքով ու հպարտությամբ: Երախտապարտ եմ կազմակերպիչներին, որ այդ մեծ նախագծի մաս կազմեցի»,- խոստովանել է VARDA-ն:

Հայ հանդիսատեսը, ի դեպ, արդեն ծանոթ էր այս երգին: Երեւանյան համերգի ժամանակ VARDA-ն կատարել էր այն:

 

Երգը պատմություն է մի աղջկա մասին, ով ծնվել է Հայաստանում, բայց կյանքը ստիպել է փոխադրվել այլ երկիր, եւ նա շատ է կարոտում Հայրենիքը:

Բառերի հեղինակն Օլգա Կուլանինան է (ով հայտնի է Նիկոլայ Բասկովի, Ալեքսանդր Մալինինի, Իրինա Ալեգրովայի հետ համագործակցությամբ), իսկ նախագծի գլխավոր պրոդյուսերը՝ Տարոն Պողոսյանը:



© NEWS.am STYLE