Ինքնաթիռ-պայուսակներ եւ Փարիզի տեսարժան վայրերը՝ Louis Vuitton-ի համար Վիրջիլ Աբլոյի հավաքածուում

18:06   22 հունվարի, 2021

Փարիզում տղամարդկանց նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Louis Vuitton-ի աշուն-ձմեռ 2021-ի ցուցադրությունը։ Ցուցադրությունն անցկացվել է Փարիզի թենիսի ակումբում։ Տղամարդկանց հավաքածուի գեղարվեստական տնօրեն Վիրջիլ Աբլոն ոգեշնչվել է ոչ միայն ճանապարհորդության թեմայով, այլեւ ամերիկացի գրող Ջեյմս Բոլդուինի «Անծանոթը գյուղում» էսսեյից: Բոլդուինի այս աշխատանքը նվիրված է շվեյցարական լեռնային գյուղում ապրելու փորձին։

Հավաքածուի մեջ ներառվել են դեկորատիվ կոճակներով, ինքնաթիռների տեսքով վերարկուներ, վանդակավոր շարֆեր, տղամարդու կիսաշրջազգեստներ, մոնոգրամայով պայուսակներ (նույնպես ինքնաթիռի տեսքով): Բոլոր պատկերները կարելի է տեսնել այստեղ:



© NEWS.am STYLE