Օլգա Բուզովան երկրպագուներին կոչ է արել ամբողջությամբ արգելափակել Դավայի Instagram-յան էջը

19:34   22 հունվարի, 2021

Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան իր երկրպագուներին կոչ է արել ամբողջությամբ արգելափակել նախկին սիրեցյալ, բլոգեր Դավիթ Մանուկյանի Instagram-էջը, որն առավել հայտնի է Դավա անվամբ: Այս մասին նա ասել է միկրոբլոգի իր էջի Stories բաժնում։

«Ես արգելափակել եմ նրան, եւ եթե դուք ինձ սիրում եք, դուք նույնպես դա կանեք», - նշել է նա: Հաղորդավարուհին ընդգծել է, որ բաժանումից հետո իրեն չափազանց վատ է զգում։

Բուզովայի խոսքով ՝ ինքը մինչեւ վերջ վստահ չէ՝ ճիշտ է վարվել, որ այդպես հրապարակավ հայտարարել է Դավայից բաժանվելու մասին։ «Ես չգիտեմ՝ ճիշտ եմ անում, թե ոչ։ Ես կարող եմ սխալվել, ներեցեք ինձ ամեն ինչի համար, բայց հիմա այդպես է», - եզրափակել է երգչուհին։

Ավելի վաղ Օլգա Բուզովան հրապարակել էր Whatsapp-ում Դավայի հետ անպարկեշտ նամակագրության մի մասը, ինչպես նաեւ ցուցադրել է հաղորդագրությունների սքրինշոթները, որոնցում սիրեցյալին հրեշ էր անվանում:

View this post on Instagram

A post shared by Ольга Бузова (@buzova86)

Հունվարի 22-ի առավոտյան Բուզովան հայտնել է, որ բաժանվել է սիրեցյալից։ Նա շնորհակալություն է հայտնել իրեն կարճատեւ երջանկություն պարգեւելու համար, բայց միաժամանակ նկատել է, որ Մանուկյանը «սարսափելի ու անհասկանալի բաներ է անում»: Զույգը միասին էր մոտ երկու տարի: Նախկինում Բուզովան ամուսնացած էր ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ, ամուսնալուծությունից հետո նա սկսեց երաժշտական կարիերան:



© NEWS.am STYLE